Կապանում չեն կարողանում ո՛չ տուն վերանորոգել, ո՛չ 1 շաբաթվա ուտելիք առնել․ անվտանգության ճգնաժամ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ Տաթևով անցնող ճանապարհը պատրաստ է, այսինքն՝ «կանաչ լույս» վառեց, ազդանշան տվեց ադրբեջանցիներին, որ հանգիստ ձեր գործն արեք։ Այս դրվագով տեսնում ենք Ադրբեջանի հետ փոխադարձ պայմանավորված, որևէ կերպ Ադրբեջանին վատ վիճակի մեջ չդնող, հայկական շահը առաջ չտանող քաղաքականություն՝ ՀՀ իշխանությունների կողմից»,-այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների տեղադրած մաքսակետերին։

«Կապանում մարդիկ չգիտեն՝ տունը վերանորոգե՞ն, թե՝ ոչ, չգիտեն՝ խանութից մեկ շաբաթվա ուտելիք գնե՞ն, թե՝ ոչ։ Ապրում են անվտանգության լրջագույն ճգնաժամ և երբ նրանցից պահանջում ենք, որ դուրս գան փողոց և իրենց դժգոհությունը հայտնեն, պետք է հասկանանք, որ աղետալի պատերազմը մեկ տարի առաջ է ավարտվել, և հասարակությունը գտնվում է հոգեբանական ծանրագույն իրավիճակում»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։