Արթուր Վանեցյանի մայրն ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Վանեցյանի մայր

ՀՀ նախագահի օգնական Մարգարիտա Ազարյանը նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի՝ մարտի 11-ի կարգադրությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից․

 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.
Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆԻՆ 2022 թվականի մարտի 11-ից ազատել Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից»:

Սիմոնյանի համապատասխան կարգադրությունը ստորագրվել է մարտի 10-ին։

Մ. Ազարյանն այս պաշտոնում նշանակվել էր ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ 2019-ի ապրիլի 15-ին։ 

Նշենք, որ Մարգարիտա Ազարյանը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է։ 

--00--ՄՀ