ԱՆ տեղակալի պաշտոնից ազատվել եմ իմ դիմումի համաձայն, որպես ՔՊ թիմի անդամ աջակցելու եմ կառավարությանը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

քպ

Այսօր Վարչապետի որոշմամբ ազատվել եմ Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ Ազատման որոշումը կայացվել է իմ դիմումի համաձայն, զուտ աշխատանքային պատճառներով․ հայտնել է պաշտոնից ազատված Սուրեն Գրիգորյանը։  

«Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և քաղաքական թիմի անդամ, շարունակելու եմ աջակցել կառավարության ծրագրի իրականացմանը։

Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին նախարարի տեղակալի պաշտոնն ինձ վստահելու համար»,- գրել է նա։ 

--00—ՄՀ