Ռուսաստանը տարածքային հավակնություններ չունի մեր երկրի նկատմամբ. Ղազախստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

 

տռռեգտեռգ

Ռուսաստանը ոչ մի տարածքային հավակնություն չունի Ղազախստանի նկատմամբ, դրանում նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւին հավաստիացրել են ամենաբարձր մակարդակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին:

Նրան խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի ղեկավարությանն ուղղված ՌԴ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի կոչերը՝ պաշտպանելու Ղազախստանի հյուսիսային տարածաշրջանների ռուսալեզու բնակիչներին, որը «շատ բանով մնում է ռուսական»:

«Մեր նախագահի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ամենաբարձր մակարդակով հաստատվել է այն մասին, որ Ռուսաստանը ոչ մի տարածքային հավակնություն չունի Ղազախստանի նկատմամբ»,-ասել է ԱԳՆ-ի ղեկավարը:

«Մեր պետությունների միջեւ կա անհրաժեշտ իրավական բազա, մեր սահմաններն անցել են սահմանագծում, այժմ ընթանում է սահմանազատման գործընթացը: Սահմանազատման գործընթացը կավարտվի 2-3 տարում»,-նշել է Տլեուբերդին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

--00--ՍԳ