Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը կարող է տեղափոխվել Բրեստի շրջան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

ռուս

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը «Բելովեժսկայա պուշչա»-ից կարող է տեղափոխվել Բրեստի շրջան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստիի» դիվանագիտական աղբյուրը։ 

«Հանդիպման վերջնական որոշում չկա, ժամանակը նույնպես հայտնի չէ, բայց քննարկվում է այն Բրեստի շրջան տեղափոխելու հարցը», - ասել է գործակալության զրուցակիցը։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Փետրվարի 28-ին տեղի են ունեցել բանակցություններ, բանակցությունների 2-րդ փուլը նախատեսվում էր երեկ՝ մարտի 2-ին, սակայն ուկրաինական բանագնացները չեն կարողացել հանել բանակցության վայր ժամանակին, և բանակցությունները տեղափոխվել եմ այսօր։

--00—ԼՄ