Ռուսաստան-Ուկրաինա դիվանագիտական հարաբերությունների խզումը հավելյալ դժվարություններ կառաջացնի

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 22,  24 News         

Պեսկով

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հնարավոր խզումը հավելյալ դժվարություններ կառաջացնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար, «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին:

«Դա հավելյալ դժվարություններ, հավելյալ խնդիրներ կառաջացնի մեր երկրների փոխհարաբերությունների կարգավորման համար: Իսկ դրանք ինչ-որ մի օր պետք է կարգավորել», - ասել է Պեսկովը:

--00--ԱՀ