Ուկրաինան թուրքական «Բայրաքթարների» նոր խմբաքանակ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Թուրքիա

Ուկրաինան թուրքական «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նոր խմբաքանակ է ստացել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, գրել է Ermenihaber.am-ը։

Վերջինս տեղեկացրել է, որ թուրքական ԱԹՍ-ներն արդեն անցել են մարտական հեթապահության:

Նախարարը նաև նշել է, որ ստանալու են նաև «Սթինգեր» շարժական զենիթահրթիռային համալիրի և «Ջավելին» հակատանկային համակարգերի նոր խմբաքանակ:

--00—ՄՀ