Ուկրաինան հայտնում է, որ Զմեինի կղզում ոչ մի կանգուն շինություն չի մնացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

․

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է Զմեինի կղզին գրավելու փորձի մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր «Տելեգրամ»-ի ալիքում հայտնում է Ուկրաինայի Գերագույն ռադան:

Նշվում է, որ տարածքը գնդակոծվել է, դրանից հետո ռուսական Սու-24-ով ավիահարված է հասցվել։ Ըստ ուկրաինական կողմի՝ ներկայումս կղզում ոչ մի կանգուն շինություն չի մնացել, սակայն նշվում է, որ ուկրաինացի ծովայինները Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության հետ միասին պաշտպանում են կղզին։

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԱՀ