Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 15,  24 News

ՊՆ

2022 թվականի ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ փետրվարի 14-ին N զորամիավորման զորամասերում անցկացվել են հանդիսավոր միջոցառումներ։

Հրամանատարական կազմը  շնորհավորել է զինծառայողներին նոր ուսումնական փուլի մեկնարկի առթիվ, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել ուսուցման ընթացքում առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը, լինել միշտ զգոն և պատրաստ` պատվով պաշտպանելու հայրենի երկրի սահմանները։

--00—ՄՀ