Հայկական բանակը 30 տարեկան է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 28,  24 News

ա

Այսօր Հայաստանում տոնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ Հայոց բանակի 30-ամյակը:

30 արի առաջ անկախ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը, որի համար վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը։

Հայաստանի երրորդ Հանրապետության բանակի կազմավորումն անցել է մի քանի փուլով: Առաջին փուլը տևել է 1988 թ. փետրվարից մինչև 1992 թ. մայիս: Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։

Երկրորդ փուլը տևել է 1992 թ․ հունիսից 1994 թ․ մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետություններն Ադրբեջանի ագրեսիայի թիրախում էին։

Երրորդ փուլը սկսվել է 1994 թ․ հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ 

Տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել, համաձայն որի՝ հունվարի 28-ը սահմանվում է՝ որպես ոչ աշխատանքային օր։

Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը:

--00--ԱՀ

Տեսանյութեր