Ամեն ինչ չի կարող գաղտագողի լինել, կառավարությունից պահանջելու ենք պատասխան․ Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

․

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հատուկ ճիգ գործադրելով՝ հետեւեցի Փաշինյանի ասուլիսին։ Տարատեսակ զառանցանքներին չեմ անդրադառնա։ Թերեւս այս ասուլիսի միակ նպատակը հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլի արդյունքների պաշտոնականացումն էր։ Արդյունքում, Փաշինյանի շուրթերով ասվում է, որ ընդունում են թուրքական բոլոր նախապայմանները՝

1. Արցախի հարց չկա, քանի որ վաղուց ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (սրիկայաբար բառախաղի է տրվում, ու ադրբեջանական փաստարկներն է գործի դնում)

2. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը Սփյուռքի հարցն է ու Հայ Դատն է դրանով զբաղվում (ձեռքերն ազատեց այս պարտականությունից ու դադարեց համահայկական առաքելության մաս կազմել)

3. «Դե սահմաններն էլ Քոչարյանն է ճանաչել, ինքն ի՞նչ անի» մանկամիտ արդարացումը։
Թուրքական նախապայմանների կատարման ասուլիս էր, նոր կահավորված աշխատասենյակում:

--00--ԱՀ

Տեսանյութեր