Արտաշատի բաժին բերման ենթարկված տղամարդու մոտ մարիխուանա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 14,  24 News

Հունվարի 8-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացրին նույն ստորաբաժանման ծառայողները` համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ։ Այգեստան գյուղից կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երևանի 37-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 20 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։
Հանգամանքները պարզվում են։

--00--ՍԳ

Տեսանյութեր