Վարդենիսում ՔՊ-ի թեկնածու Արամ Մելքոնյանի դիմումը հետ է վերադարձվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

նկար

Վարչական դատարանը հետ է վերադարձրել Վարդենիսում ՔՊ-ի համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Մելքոնյանի դիմումը, որով վերջինս պահանջում էր չեղյալ համարել ավագանու առաջին նիստը: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց «Միասնական Վարդենիս» դաշինքից ավագանու անդամ ընտրված Դավիթ Շահնազարյանը:

Հիշեցնենք՝ նիստի ժամանակ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը համայնքի ղեկավար պաշտոնում էր առաջադրել Ահարոն Խաչատրյանի թեկնածությունը, վերջինս քվեարկությամբ ընտրվել էր, ինչից հետո Մելքոնյանը դիմել է դատարան՝ հենց այդ նիստը չեղյալ համարելու պահանջով, դատարանը հետ է վերադարձրել այն:

--00—ԼՄ