Մրցանակներ` «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր» մրցույթի հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

մրցանակ

Ամփոփվել է առողջապահության նախարարության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ կազմակերպած «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը» մրցույթը:

Հանրապետության ավագ դպրոցների աշակերտների պատրաստած լավագույն հինգ տեսանյութը, որոնք ստացել էին ամենաշատ առցանց ձայները, արժանացել են մրցանակների, իսկ մյուս հոլովակների հեղինակները պարգևատրվել են շնորհակալագրերով:

«Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը, որ դրա հաղթահարման լավագույն և ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է, որի մասին պետք է ակտիվ իրազեկել նաև թիրախային այլ խմբերում, նախաձեռնեցինք այս մրցույթը` երիտասարդների մոտեցումները հանրությանը տեղ հասցնելու նկատառումով: Նրանց նորարարական և ստեղծարար պոտենցիալի ներգրավումը մեծապես կնպաստի առողջ հասարակություն, առողջ միջավայր ունենալուն»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

--00--ԱԹ