Լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը հետմահու «Էմմիի» մրցանակի է արժանացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News  

Քոբի Բրայանթ

«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը հետմահու «Էմմի» մրցանակի է արժանացել։

Բրայանթը հեռուստատեսության բնագավառում մրցանակին արժանացել է Լոս Անջելեսի զարգացման գործում ունեցած ներդրման համար։ «Էմմի»-ի 72-րդ մրցանակաբաշխությանը կկայանա հուլիսի 18-ին։ Այս մասին հայտնում է Championat.com-ը։

«Հեռուստատեսային ակադեմիան ուրախությամբ հայտնում է, որ բասկետբոլի լեգենդ և բարերար Քոբի Բրայանթն «Էմմի» մրցանակին է արժանացել»,- ասված է Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի հաղորդագրությունում։

--0—ՄՀ