Թուրքիայում ռասիստները դաժանաբար ծեծել են քուրդ երիտասարդի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

քուրդ

 

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Վոլքան Թեմել անունով ազգությամբ քուրդ մի քաղաքացի դաժան հարձակման է ենթարկվել մի խումբ թուրք ռասիստների կողմից: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Քուրդ երիտասարդի վրա հարձակվել են մսագործական դանակներով, դաշույններով ու մահակներով:

Հարձակվողները բղավել են. «Կեղտո՛տ քրդեր, Թյուրքոզուն ձեզ համար գերեզման է դառնալու»:

Թյուրքոզուն Անկարայի այն թաղամասի անվանումն է, որտեղ տեղի է ունեցել հարձակումը:

Հարձակման ենթարկված Վոլքան Թեմելի եղբայրը պատմել է, որ իրենց ընտանիքը Շըրնաք նահանգից է եկել Անկարա և վերջին մեկ տարում անընդատ ազգայնական թուրքրեի կողմից նրանց հասցեին սպառնալիքներ են հնչեցվում:

Հարձակման հետևանքով Վոլքան Թեմելի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել և դեմքը վնասվել է հարվածներից:

Քուրդ ընտանիքը դիմել է ոստիկանություն, սակայն ոստիկանությունից նրանց ասել են, որ ավելի լավ կլինի տեղափոխվեք այստեղից, քանի որ առավելագույնը ինչ իրենք կարող են անել, հարձակումն իրականացնողներին վարչական տույժի ենթարկելն է:  

 

--00—ՄՀ