ԱրՔա համակարգի աշխատունակությունը վերականգնված է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

ԱրՔա

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այսօր 9:30-ից համակարգում տեղ գտած խաթարումներից հետո 11։20֊ին համակարգի աշխատունակությունը վերականգնված է, առանձին ծառայությունների գծով տեղային շտկումներ են կատարվել բանկերի հետ։

«Խափանումը կապված էր համակարգի զարգացման շրջանակներում նոր տեսակի ծառայություններ գործարկելու նպատակով պլանային թարմացումների տեղադրման ընթացքում առաջացած անկանխատեսելի հանգամանքների հետ,- տեղեկացնում են ընկերությունից։

--00—ՄՀ