Ֆեյսբուքի և Ինստագրամի խափանումներից շահել է Տելեգրամը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ю

Ֆեյսբուքի և Ինստագրամի գլոբալ խափանումից շահել է Տելեգրամ անվճար բազմահարթակը՝ գրանցելով ավելի քան 70 մլն նոր օգտատեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «Radar Armenia» Տելեգրամ ալիքը:

Իսկ Ֆեյսբուք ընկերությունն, ընդհակառակը, տուժել է հոկտեմբերի 4-ի ինտերնետային խաթարումներից: Ընկերության բաժնետոմսերի գինը 5 տոկոսով ընկել էր, բայց ցանցի կարգավորումից հետո բարձրացել է 1,5 տոկոսով։ «Բլումբերգ» գործակալության տվյալներով՝ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մի քանի ժամվա ընթացքում բաժնետոմսերի արժեզրկման պատճառով մոտ 6 միլիարդ դոլար է կորցրել:

Ֆեյսբուքի, Ինստագրամի և WhatsApp-ի խափանումները եղել էին հոկտեմբերի 4-ին և տևել շուրջ վեց ժամ: Ֆեյսբուքի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ներողություն է խնդրել օգտատերերից

--00--ԱՀ