Ճանապարհի մերկասառույցի պատճառով Լոռու մարզում բախվել են Mitsubishi Pajerօ-ն ու ԳԱԶ 2410-ը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

89

Դեկտեմբերի 3-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։00-ի սահմանում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ-ում՝ Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում, բախվել են Mitsubishi Pajero IO և ԳԱԶ 2410 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը հարվածել է պաշտպանիչ բետոնե արգելապատնեշին, որն էլ մի քանի մետր ընկել է ձորը։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդնեի ինքնությունը։

Աղբյուրը նաև հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի միջոց չի ձեռնարկել ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։ Իսկ վթարի ձևակերպելուց հետո ԱՊՊԱ-ի փորձագետը, ՃՈ հետաքննիչն ու քաղաքացիները բահերով հող էին լցնում սառած ճանապարհին, որպեսզի գոնե մասամբ սառույցը ծածկվի։  

--00—ԼՄ

Տեսանյութեր