Ճանապարհի մերկասառույցի պատճառով Մարտունու հիվանդանոցի բժիշկը Mercedes-ով վթարի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1_0

Նոյեմբերի 21-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է shamshyan.com-ը։

Ժամը 23։45-ի սահմանում Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ 35-ամյա Սանասար Մելքոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետև՝ ճամփեզրի ծառին։

Վթարի հետևանքով ուղևորը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Հ. Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրը նաև հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ ցուցանակին ու ծառին բախվելուց հետո վարորդը, ով Մարտունու բժշկական կենտրոնի բժիշկ է, հայտնվել է մայթին։ 

--00—ԼՄ