Թուրքիայում գնաճի տարեկան ավելացումը սպասվածից ավելի է

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Աշխարհ

Թուրքիայում գնաճի տարեկան ավելացումը սպասվածից ավելի է։ Նոյեմբեր ամսին գնաճը հասել է երեք տարվա առավելագույն ցուցանիշի՝ 21,31%։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ճնշման ներքո Կենտրոնական բանկը սեպտեմբեր ամսին իջեցրել է տոկոսադրույքները մինչեւ 15%, ինչը «կարմիր դրոշ» է դարձել ներդրողների եւ ավանդատուների համար:

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն՝ ամսական կտրվածքով սպառողական գների ինդեքսն աճել է 3,51%-ով՝ տարեկան 20,7% կանխատեսման դիմաց։ 

Նախորդ ամսվա համեմատ գների ինդեքսն աճել է 9,99%-ով եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 54,62%-ով: Սա խոսում է այն մասին, որ արժույթի արժեզրկումը հանգեցնում է ներմուծման գնաճի եւ գալիք ամիսների ընթացքում՝ընդհանուր գնաճի:

--00--ԿԿ

Տեսանյութեր