ԵԱՏՄ-ն երկու տարվա ընթացքում կքանդվի, եթե տեղի չունենա համակարգերի սինքրոն թվայնացում

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Եվրասիական տնտեսական միությունը շատ արագ կքանդվի, եթե անդամ պետությունները շարունակեն թվայնացնել իրենց իստիտուտները ազգային, այլ ոչ թե միութենական ընդհանուր տրամաբանության մեջ։ Այս մասին Եվրասիական երկրորդ կոնգրեսի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 

«Եթե մենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում չանցկացնենք թվայնացման օրակարգի բովանդակային քննարկումներ, ապա ԵԱՏՄ-ն երկու տարի անց կքանդվի։ Որովհետև թվային տեխնոլոգիաները մեր կյանք են մտնում շատ արագ, բոլոր կառավարությունները զբաղված են իրենց գործունեության թվայնացմամբ, իսկ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունները թվայնացմամբ են զբաղված այն մանդատների շրջանակներում, որոնք նրանք ունեն։ Այսինքն, ազգային խնդիրներ են լուծում։ Սա կբերի նրան, որ եթե  «չորս ազատությունները»՝ ապրանքների, աշխատուժի, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը թվայնացվեն տարբեր ռեժիմներում, տարբեր ստանդարտներով և տարբեր փիլիսոփայությամբ, ապա մենք կունենանք հերթական ինտեգրացիոն խոչընդոտները, որոնք անխուսափելի կդարձնեն միասնական շուկաների փլուզումը», - նշել է նա։

--00--ԿԿ

Տեսանյութեր