Պուտինը վերապատվաստվել է սփրեյ-պատվաստանյութով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

պուտ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ սփրեյ-պատվաստանյութ է կիրառել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:  

Ըստ աղբյուրի՝ Պուտինն ասել է, որ ոչ մի տհաճ զգացողություն չի ունեցել դեղամիջոցն ստանալուց հետո:

«Պատվաստումից ուղիղ վեց ամիս անց պաշտպանիչ հակամարմիններն իմ օրգանիզմում նվազել էին, և մասնագետները խորհուրդ տվեցին վերապատվաստում անել, ինչը և արեցի»,- ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ օրերս Պուտինը «Սպուտնիկ V»-ի երկու չափաբաժին ընդունելուց հետո երրորդ անգամ վերապատվաստվել է նաև «Սպուտնիկ Lite»-ով:

--00—ԼՄ