Պուտինը հայտնել է` որ պատվաստանյութով է պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News 

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է Спутник V պատվաստանյութով։

«Հատկապես, որ մեր զինված ուժերը պատվաստվում են Спутник V-ով, և ես ամեն դեպքում գերագույն գլխավոր հրամանատարն եմ», - ուղիղ եթերում ասել է Պուտինը։

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ այդ ժամանակ շրջանառության մեջ էին միայն Спутник V-ն ու ЭпиВакКорона-ն, ինչպես նաև շեշտեց, որ երկու դեղերն էլ լավն են:

Նախագահը նաև ասել է, որ ինքը ոչ այնքան բժիշկների հետ է խորհրդակցել, որքան կենտրոնացել է իր ծանոթների փորձի վրա: Спутнике V- ում նրան գրավել է ավելի երկար վավերականության ժամկետը:

 Պուտինի ինքնազգացողությունը ներարկումից հետո եղել է նորմալ, միայն երկրորդ ներարկումից հետո է աննշան բարձրացել ջերմությունը։

--00—ՄՀ