Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Սերժ Սարգսյան

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել։

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

--00--ԱՀ