Սպանության մեղադրանքով դատաքննությունից խուսափողը հայտնաբերվեց Շիրակամուտ գյուղում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ոստիկանություն

Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 24-ին Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Գագիկ Պ.-ն, որը դեկտեմբերի 14-ից ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր որպես ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափող ամբաստանյալ:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայտնաբերման մասին հայտնվել է դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:

--00--ԱԹ