ՌԴ-Ֆրանսիա երկխոսությունն անհրաժեշտ է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հիմքեր գցելու հարցում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Լը Դրիան

Ֆրանսիան ու Ռուսաստանը կարող են համակարգված աշխատել` նպատակ ունենալով վերականգնել Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունները; Այս մասին Le Monde պարբերականին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

«Երկխոսությունն անհրաժեշտ է, հատկապես ճգնաժամերի պայմաններում»,- ասել է նա:

Լը Դրիանը նաև կարևորել է ՌԴ հետ համատեղ՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հիմքեր գցելուն» ուղղված աշխատանքի անհրաժեշտությունը:

«Աֆղանստանի հարցով մենք համակարծիք ենք ահաբեկչության նոր բռնկումից խուսափելու անհրաժեշտության առումով»,- ասել է ֆրանսիացի նախարարը:

--00--ԱԹ