ԵՄ-ն Բաքվին և Երևանին կոչ է անում անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24 News

ԵՄ

ԵՄ-ն Բաքվին և Երևանին կոչ է անում անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը և սահմանին ամբողջական հրադադար հաստատել: 

Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը թվիթերյան իր էջում գրել է․ 
 
«Այսօրվա զարգացումների ֆոնին բանակցություններ եմ վարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։  Իրավիճակը տարածաշրջանում դժվարին է․ ԵՄ-ն հավատարիմ է՝ աշխատելու գործընկերների հետ, որ հաղթահարվի լարվածությունը՝ բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի համար»,- գրել է պաշտոնյան:

 --00—ՄՀ