ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել գերեվարված ևս 57 զինծառայողին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 29,  24News   

ստանո

Եվրամիությունը ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ զինծառայողների վերադարձը Հայաստան։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:

«ԵՄ-ն ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ զինծառայողների ազատ արձակումը և կոչ է անում անհապաղ ազատել կալանքի տակ մնացած 57-ին: Սա կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,-հայտնել է Ստանոն:

 --00—ՄՀ