Ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

c36e00ff6a4abb008455815d82387c3d_M.jpg

Այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Ինչպես 24News-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, վերադարձած բոլոր զինծառայողները սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարվածներն են։ 

1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի
2. Ջիլավյան Կարեն Սարգսի
3. Կարապետյան Էրիկ Գարիկի
4. Կարապետյան Սասուն Հրաչիկի
5. Հովեյան Մեսրոպ Արթուրի
6. Մխիթարյան Վրեժ Գոռի
7. Կարապետյան Դավիթ Արմենի
8. Գևորգյան Ռաֆայել Արամի
9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի
10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի
11. Գիժլարյան Վահե Արտակի
12. Եգանյան Քաջիկ Արամայիսի
13. Շահինյան Տիգրան Էդգարի
14. Գրիգորյան Սերյոժա Աբրահամի
15. Եթումյան Վահագն Ալբերտի
16. Խաչատրյան Գոռ Արամի
17. Սայադյան Հենրիկ Կարենի

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ: 

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։ 

 

--00—ԶՀ
 

 

 

Տեսանյութեր