ԵՄ-ում պատրաստ են աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 8,  24News

ԵՄ

Հարևանության և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը Ադրբեջանի իշխանության հետ քննարկել է հետկոնֆլիկտային իրավիճակը Ղարաբաղում և Եվրամիության կողմից աջակցության հնարավորությունները:

«Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային իրավիճակը և այն, թե ԵՄ-ն ինչ աջակցություն կարող է տրամադրել այս հարցում», - Բաքվում լրագրողներին ասել է Վարհեյը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն կաջակցի տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղությանը:

«Կողմերը (Ադրբեջան և Հայաստան) պահվողներին ազատ արձակելով և ականապատված քարտեզներ թողարկելով արդեն քայլեր են ձեռնարկել այս ուղղությամբ (դեպի խաղաղություն): ԵՄ-ն ողջունում է այդ փոխանակումը: Վրաստանի դերը այս գործընթացում գովելի է, և ես շնորհավորում եմ վարչապետին, ով համոզեց կողմերին գնալ այս քայլին », - աել է ԵՄ հանձնակատարը:

 --00—ՄՀ