Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 3 700 նոր դեպք․ մահացել է 81 մարդ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14,  24 News  

կորոնավիրուս

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 700 նոր դեպք, առողջացել է 5 277 պացիենտ, կորոնավիրուսի հետեւանքով մահացել՝ 81 մարդ: Այս մասին հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:

Երկրում մեկ օրվա ընթացքում կատարվել է կորոնավիրուսի հայտնաբերման 38 817 թեստավորում:

Երկրում կորոնավիրուս հայտնաբերելու ցուցանիշներն օրական կտրվածքով կազմել են 9,53 տոկոս, վերջին 14 օրում՝ 10,02 տոկոս, իսկ 7 օրում՝ 9,60 տոկոս:

Կարանտինում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում՝ 6 838 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում՝ 1 216 մարդ:

--00--ԱՀ