Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 24 246 նոր դեպք․ մահացել է 518 պացիենտ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 5,  24News

կորոնավիրուս

Ռուսաստանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 24 246 նոր դեպք։ Նոր դեպքերի մեծ մասն ի հայտ է բերվել Մոսկվայում (4842), Սանկտ Պետերբուրգում (3649) և Մոսկվայի մարզում (1131)։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Վերջին 24 ժամում մահացել է 518 պացիենտ, մեկ օրում ապաքինվածների թիվը կազմում է 22 632։
Ընդհանուր առմամբ մինչ օրս Ռուսաստանի 85 շրջաններում ի հայտ է բերվել կորոնավիրուսով հիվանդացության 3 284 384 դեպք։

Ողջ ընթացքում գրանցվել է մահվան 59 506 ելք, ապաքինվել է ավելի քան 2․6 մլն մարդ։

--00--ԱՀ