Զովունիում BMW-ն բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14,  24 News  

ю

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  06:30-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ, 22-ամյա  Թորգոմ Մանուկյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, hայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ուղևոր, Զովունի գյուղի բնակիչ, 18-ամյա Արման Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Թ. Մանուկյանը աշխատում է  «Անի կաթ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ