«Opel»-ը Սունդուկյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում տապալել է էլեկտրասյունը․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Screenshot 2023-02-07 123107

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Սունդուկյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է երկաթե էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, և ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes և Lada մակնիշի ավտոմեքենաները կրել են նյութական վնաս։ 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ