Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Աճառյան−Մարշալ Բաբաջանյան խաչմերուկում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

երթևեկություն

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թ. նոյեմբերի 11-ին Երևան քաղաքի Աճառյան փողոց−Մարշալ Բաբաջանյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից: 

Փոփոխության արդյունքում Առինջի կողմից Աճառյան փողոցով նշված խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցների տարբեր ուղղություններով երթևեկությունը խաչմերուկում կկարգավորվի միայն մեկ լուսացույցով, իսկ Ֆուտբոլի ակադեմիայի կողմից Բաբաջանյան փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցների ձախ շրջադարձը դեպի Առինջի կողմ կկարգավորվի առանց սեկցիայի լուսացույցով:
Խաչմերուկում կապամոնտաժվի նաև մեկ հետիոտնային անցում:

--00--ԱԹ