Վարակի տարածման կանխարգելումը մեզ համար ազգային անվտանգության խնդիր է

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

Բաբլոյան

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը կոչ է անում պատվաստել։

«Ինչպես պնդել եմ դեռևս վիրուսի տարածման սկզբում, շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է։  Վարակի տարածման կանխարգելումը մեզ համար ազգային անվտանգության խնդիր է։ Մարդիկ, ովքեր դեմ են հանրային առողջապահության մոտեցումներին և նրանք, ովքեր պոպուլիստական ձևերով փորձում են տարածել իրենց անհիմն կարծիքը, պատասխանատու են վարակի տարածման համար»։

--00—ՄՀ