Երևանում նոր սենդի լուսացույց կտեղադրվի

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,  24 News

լուսացույց

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թ. հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով:

Միաժամանակ, ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար նշված խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասերի աջ կողմերից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասերի վերևի հատվածներում:

 --00—ՄՀ