Սիրիայում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

սիրիա

Սիրիայի կենտրոնական մասի Համա նահանգում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է անվտանգության ծառայության աղբյուրը:

«Պայթյունը եղել է Համա-Հոմս մայրուղու զինամթերքի պահեստում, որը տեղակայված է զորամասում։ Կան հաղորդումներ տուժածների մասին», – ասել է գործակալության զրուցակիցը։

Պայթյունի հետևանքով զոհվել է հինգ մարդ, երկուսը վիրավոր է։

  --00—ՄՀ