ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կովին, ինչից հետո «Մերսեդեսի» հետևից ընթացող «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան է բախվել է նույն կովին, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել և ընկել ձորը:
Ոստիկանությունից հայտնում են, որ «Ինֆինիտիի» 37-ամյա վարորդ Արամ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
--00--ԱԹ