Հյուսիսային պողոտայում հետիոտների համար նախատեսված վայրով երթևեկած վարորդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News    

Օրերս սոցիալական կայքերից մեկում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի մեքենայի վարորդ երթևեկում Հյուսիսային պողոտայում։ Մեքենան անցնում էր հետիոտների համար նախատեսված վայրով։
Հունիսի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները ճշտեցին վարորդի ինքնությունը։ Նա նույն օրը հրավիրվեց ոստիկանություն և խոստովանեց, որ ինքն է մեքենայով ընթացել Հյուսիսային պողոտայի՝ հետիոտների համար նախատեսված հատվածով։
Ճանապարհային ոստիկանները նրա նկատմամբ կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ 

 --0—ՄՀ