Ոստիկանությունը վարորդներին և ուղևորներին հորդորում է տրանսպորտում դիմակ և ձեռնոց կրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ոստ.

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով վարորդներին և ուղևորներին հանրային տրանսպորտում դիմակներ ու ձեռնոցներ կրել:

«Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնենք, որ հասարակական տրանսպորտում վարորդները, ինպես նաև բոլոր ուղևորները պարտավոր են կրել անհատական պաշտպանության միջոցներ՝ բժշկական դիմակ և ձեռնոցներ։

Նշված պահանջների խախտման դեպքում ուղևորները կիջեցվեն, իսկ մեքենան վարորդի հետ միասին կուղեկցվի ոստիկանություն՝ համապատասխան նյութեր նախապատրաստելու համար»,-նշվում է ոստիկանության հայտարության մեջ։