ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24 News
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանն արձագանքել է քաղաքապետարանի հայտարարությանը, որ հաջորդել է Կենտրոնի անցկացրած մրցանակաբաշխության արդյունքների հրապարակմանը:
«Մեզ համար ակնկալելի էին Քաղաքապետարանի ինքնապաշտպանական ելույթները։ Քաղաքապետարանը 2020 թվականին հայտնվել է ԻԱԿ-ի Սեւ ցուցակում, իսկ այժմ արդեն Ժանգոտ Կողպեք մրցանակի է արժանացել։ Ի դեպ, ժանգոտ կողպեք ստացել են նախկինում երեք անգամ։
Դեմագոգիայի փոխարեն հիմնովին վերանայեք ձեր ներքին հնացած փաստաթղթաշրջանառության համակարգը, պատշաճ պատասխանեք քաղաքացիների դիմումներին ու հարցումներին, ներքին քննության առարկա դարձրեք նրանց բողոքները, ի վերջո ծառայողական քննություն իրականացրեք պարզելու, թե ովքեր են մեղավոր այս մրցանակի համար։
Տեղեկատվության ազատությունը պայքարում է բորբոսի դեմ, մաքրեք ձեր համակարգից այն»։
--00--ԱԹ