Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

աճյուն

Շուշիում այսօր տեղի ունեցած բանակցությունների արդյունքում` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն, այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

--00--ԱՀ