ԵՄ-ն ուսումնասիրում է Pfizer-ի կիրառման հնարավորությունը 5-11 տ. երեխաների շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

պֆայզեր

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը սկսել է «Pfizer/BioNTech»-ի հայտի ուսումնասիրությունը պատվաստանյութը 5-11 տարեկան երեխաների շրջանում կիրառելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

Հաղորդվում է, որ կարգավորիչին որոշում կայացնելու համար կպահանջվի մի քանի ամիս, այնուհետեւ որոշումը կուղարկվի Եվրահանձնաժողովին վերջնական հաստատման համար:

Ներկայում Pfizer  պատվաստանյութը ԵՄ տարածքում հաստատված է 12 տարեկաններից սկսած մարդկանց շրջանում օգտագործման համար:

--00--ԱԹ