ԵՄ-ն մտադիր է մուտքի սահմանափակումները մեղմել պատվաստված զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 3, 24News 

1.jpg

Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ մուտքի սահմանափակումները մեղմացնել` հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակն ու պատվաստումների հետ կապված հաջողություններն այն երկրներում, որտեղից կժամանեն զբոսաշրջիկները: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Նախատեսվում է մուտքի թույլտվություն տալ ոչ միայն համաճարակային լավ իրավիճակ ունեցող երկրներից ժամանողներին, այլև բոլոր նրանց, որ պատվաստվել են ուղևորությունից առնվազն երկու շաբաթ առաջ: Ընդ որում` պատվաստանյութը պետք է ԵՄ կողմից հավանության արժանացած լինի:

Անդամ-երկրները կարող են նաև մուտքի իրավունք տալ այն անձանց, ովքեր պատվաստվել են ԱՀԿ ցուցակում նշված պատվաստանյութերով:

--00--ԱԹ