Կյանքից հեռացել է ֆուտբոլիստ, 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

Այսօր առավոտյան կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը, հայտնում է «Շիրակ» ՖԱ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ավտովթարի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո հայտնվել էր կոմայում։ Նա ծնվել է 2000 թ. հուլիսի 21-ին Գյումրիում։ Նա «Շիրակ» ՖԱ-ի սան էր, իսկ 2017 թ. մեկ հանդիպում էր անցկացրել Հայաստանի Մ-18 հավաքականում։

--00—ԼՄ