ՀՖՖ-ն իր ցավակցությունն է հայտնում 26-ամյա զոհված ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

հասարակական

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցությունն է հայտնում զոհված ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում ասվում է. « Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խորը վշտով տեղեկացավ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված, Վարդենիս համայնքի «Անդրանիկ» մարզադպրոցի ֆուտբոլիստ, 26-ամյա Լևոն Մեխակի Սևոյանի մահվան մասին։

ՀՖՖ-ն ցավակցում է Լևոնի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»:

Լևոն Մեխակի Սևոյանը զոհվել է Արցախում՝ առաջնագծում: 

--0--ԿԿ