Փաշինյանն արդյունավետ է անվանել Պուտինի հետ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, որոնք տեղի են ունեցել նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, բավական արդյունավետ են եղել։ Այս մասին «Թվիթթերի»-ի իր էջում գրել է Հայաստանի կառավարության ղեկավարը։ 

«Այսօր (գրառումը կատարվել է երեքշաբթի լույս չորեքշաբթի - խմբ.) հանդիպել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հանդիպումը բավական արդյունավետ էր։ Քննարկել ենք ինչպես երկկողմ օրակարգային հարցերը, այնպես էլ տարածաշրջանում իրավիճակը։ Շարունակում ենք շփումները ձեռքբերած պայմանավորվածությունների իրականացման համար», - նշել է նա։ 

Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է նաև արցախյան հակամարտության հետ կապված խնդիրներ՝ շեշտելով, որ հարցը կարիք ունի քաղաքական լուծման։ Երկու երկրների ղեկավարները նաև անդրադարձել են տարածաշրջանային, երկկողմ, ինչպես նաև ինտեգրացիոն հարթակներում փոխգործակցության հետ կապված հարցերի։

--00--ԱՀ