Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին և ԵԽ-ին՝ արդյունավետ համագործակցության համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

news_7707050327823_IMG_9364

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ելույթով է հանդես եկել ԵՄ/ԵԽ գործընկերություն հանուն լավ կառավարման «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի աշխատաժողովում:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի միությանը և Եվրոպայի Խորհրդին՝ արդյունավետ համագործակցության, «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակներում ՀՀ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին աջակցելու, այդ թվում՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կայացման և կոռուպցիայի դեմ պայքար մղող մարմինների կարողությունների շարունակական զարգացմանն աջակցելու համար:

Արմենուհի Հարությունյանը նշել է, որ աշխատաժողովը լավ հնարավորություն է մասնագիտացված մարմինների ներկայացուցիչների համար՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ տնտեսական ու կոռուպցիոն բնույթի իրավախախտումներով գործերի քննության, ինչպես նաև դրանց արդյունքում ձեռք բերված միջոցների բռնագրավման ոլորտում:

Նախարարի տեղակալը վստահեցրել է, որ աշխատաժողովի օրերը կանցնեն հագեցած և կօգնեն ամենօրյա աշխատանքը հեշտացնելու հարցում:

--00—ՅՄ